Կարևոր իրադարձություններ

Հակառակորդը բերդաքաղաք Շուշին թիրախավորելու փորձ է արել

30 Հոկտեմբեր, 2020 18:10
Հակառակորդը բերդաքաղաք Շուշին թիրախավորելու փորձ է արել

Ադրբեջանական զինված ուժերը փորձել են թիրախավորել Արցախի Շուշի քաղաքը, հարվածը, սակայն, եղել է հարակից ձորակի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Հակառակորդը փորձում էր թիրախավորել Շուշին, սակայն հարվածը եղավ հարակից ձորի ուղղությամբ: Հեռվից այս պահին էլ ձայներ են լսվում: Քիչ առաջ էլ ճշտեցինք, որ այդ ուղղությամբ շարունակվում են ռազմական գործողությունները»,- նշել են ԱԻՊԾ-ից:

 

Լրահոս

Դիտել ավելին