Կարևոր իրադարձություններ

Նախնական տեղեկություններով՝ Սպիտակի ԲԿ-ում տեղի ունեցած պայթյունից տուժածներ չկան․ Սպիտակի քաղաքապետարան

30 Հոկտեմբեր, 2020 15:27
Նախնական տեղեկություններով՝ Սպիտակի ԲԿ-ում տեղի ունեցած պայթյունից տուժածներ չկան․ Սպիտակի քաղաքապետարան

 Սպիտակի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն: Նախնական տեղեկություններով` թթվածնի մատակարարման համակարգն է պայթել: Դեպքի մանրամասները պարզվում են և ավելի ուշ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Մեր ունեցած տեղեկություններով ՝ թթվածնի բալոնի և ռեդուկտրի ինչ-որ անսարքություն է եղել։ Տուժածներ չկան»,- այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Սպիտակի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Անահիտ Գյուլազյանը։ 

Գյուլազյանը հաղորդեց նաև, որ Սպիտակի ԲԿ շենքը չի վնասվել։ 

 

 

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին