Կարևոր իրադարձություններ

«Դու հպարտ հայուհի ես, ես՝ հպարտ հայ հայր». Քիմ Քարդաշյանի հայրը դստեր տարեդարձը շնորհավորել է հոլոգրաֆիայի միջոցով (տեսանյութ)

30 Հոկտեմբեր, 2020 15:08
Հեղինակ՝ Քիմ Քարդասհյան
«Դու հպարտ հայուհի ես, ես՝ հպարտ հայ հայր». Քիմ Քարդաշյանի հայրը դստեր տարեդարձը շնորհավորել է հոլոգրաֆիայի միջոցով (տեսանյութ)

Ռեփեր Քանյե Ուեսթը յուրօրինակ նվեր է մատուցել կնոջը՝ աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին։

Նվերը եղել է անալնկալ տեսանյութի տեսքով «Հոլոգրաֆիա երկնքից». որտեղ Քիմի հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, շնորհավորում է դստերը՝ ասելով, որ իր համար կարևոր նշանակություն ունի, թե ինչպես է դուստրը կապված իր արմատներին:

Նա, դստերն ասել է, որ եթե դուստրը հպարտ հայուհի է, ապա ինքը՝ հպարտ հայ հայր»:

Քիմը ինստագրամի և ֆեյսբուքի իր հետևորդներին է ներկայացրել տեսանյութը և շնորհակալություն է հայտնել Քանյեին, կից գրելով

«Իմ ծննդյան օրվա առթիվ Քանյեն ինձ համար ձեռք է բերել կյանքում ամենալավ նվերը. հատուկ անակնկալ երկնքից՝ հայրիկիս հոլոգրամը: Այն այնքան կենդանի է, և մենք այն անընդհատ դիտում էինք՝ շատ արցունքներով և հույզերով: Ես նույնիսկ չեմ կարող նկարագրել, թե սա ինչ նշանակություն ունեցավ ինձ և իմ քույրերի, եղբորս, մայրիկիս և ամենամոտ ընկերների համար: Շատ շնորհակալ եմ այս հիշողության համար, Քանյե, որը կտևի մի ամբողջ կյանք»։

 Նշենք, որ Քիմ Քարդաշյանի հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, մահացել է 2003 թվականին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին