Կարևոր իրադարձություններ

Իրանն առաջարկել է ԼՂ հակամարտության կարգավորման ծրագիր՝ Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ

30 Հոկտեմբեր, 2020 15:02
Իրանն առաջարկել է ԼՂ հակամարտության կարգավորման ծրագիր՝ Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ

Լեռնային Ղարաբաղում ճգնաժամը կարող է կարգավորվել տարածաշրջանային մակարդակով ՝ Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ: Այս մասին ասել Է Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաղչին: Հայտնում է Ռիա Նովոստի-ն: 

Նա նշել է, որ Իրանի ծրագրի ամենակարևոր յուրահատկություններից մեկը կարելի է համարել այն , որ ծրագիրն ունի տարածաշրջանային մոտեցում, և իրենք կարող են պայքարել և դիմակայել այդ ճգնաժամին՝ օգտագործելով տարածաշրջանային մոտեցումը:

«Մենք պետք է շարունակենք աշխատանքները այդ ուղղությամբ: Բնականաբար, Ռուսաստանը, ինչպես և Թուրքիան, կարևորագույն երկրներից են»,- ասել է Արաղչին ։

Տարածաշրջանային իր այցի ընթացքում Արաղչին հանդիպումներ է ունեցել Բաքվում, Մոսկվայում, Երևանում։ Այժմ նա, ըստ հրապարակումների, Անկարայում է։  

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին