Կարևոր իրադարձություններ

Պեսկովն արձագանքել է Փաշինյանի՝ խաղաղապահներ տեղակայելու մասին հայտարարությանը

30 Հոկտեմբեր, 2020 14:50
Պեսկովն արձագանքել է Փաշինյանի՝ խաղաղապահներ տեղակայելու մասին հայտարարությանը

Կրեմլը շեշտում է, որ խաղաղապահ ուժերը կարող են բերվել Ղարաբաղ՝ միայն հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Հայտնում է Ռիա Նովոստի-ն: 

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայումը կարող է ելք լինել այս իրավիճակից, և ԱՄՆ-ին ու Ֆրանսիային կոչ էր արել աջակցել Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ջանքերին:

«Մենք բազմիցս պատասխանել ենք նմանատիպ հարցերի: Խաղաղապահներին հակամարտության գոտի են բերում միայն երկու կողմերի համաձայնությամբ», - ասաց Պեսկովը ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Կրեմլը դիտում այն ​​փաստը, որ Փաշինյանը կողմ է արտահայտվել ռուս խաղաղապահներին հակամարտության գոտի մտցնելուն:

Պատասխանելով այն հարցին,  թե Ռուսաստանը պատրաստ է արդյոք ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայել, եթե դրան համաձայնի նաև Ադրբեջանը, Պեսկովը պատասխանել է․ «Այս հարցում ես հիմա ինչ-որ վերջնական դատողություններ չեմ անի և կսահմանափակմեն նրանով, ինչ Ձեզ արդեն ասել եմ»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին