Կարևոր իրադարձություններ

Թաթարստանում դեռահասը «Ալլահ աքբար» բղավելով հարձակվել է ոստիկանների վրա. նա գնդակահարվել է

30 Հոկտեմբեր, 2020 12:13
Թաթարստանում դեռահասը «Ալլահ աքբար» բղավելով հարձակվել է ոստիկանների վրա. նա գնդակահարվել է

Թաթարստանի Կուկմոր քաղաքում դեռահասը հարձակվել է Ներքին գործերի նախարարության բաժանմունքի վրա: Հարձակվողի մոտ եղել է դանակ: Նա գնդակահարվել է ոստիկանության կողմից, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Իրավապահ մարմինները հաղորդել են, որ 16–ամյա դեռահասը պայթուցիկ նյութով փորձել է հրդեհել ոստիկանության բաժանմունքի շենքը։

Հարձակման ընթացքում նա ոստիկաններին անվանել է «անհավատներ» և բղավել է «Ալլահ աքբար»:

Երիտասարդը դանակով հարձակվել է ոստիկանի վրա, որի ընթացքում ոստիկաններից մեկը օդում նախազգուշացնող կրակ է արձակել, այնուհետև ստիպված է եղել կրակել հանցագործի վրա։ Վերջինս տեղում մահացել է։

Հաղորդվում է, որ վնասվածքներ ստացած ոստիկանի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա հոսպիտալացվել է։ 

«Ինտերֆաքս»–ի աղբյուրների հաղորդմամբ՝ 16–ամյա դեռահասը Բաշկիրաից է, բնակվում է Կուկմորում, գրանցված է եղել ոստիկանությունում՝ որպես ծայրահեղականության հակված անձ:

 Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել «ահաբեկչական գործողության» հոդվածի հիման վրա:





 

Լրահոս

Դիտել ավելին