Կարևոր իրադարձություններ

Բաքուն դեմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր մեխանիզմի ստեղծմանը

30 Հոկտեմբեր, 2020 11:27
Բաքուն դեմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր մեխանիզմի ստեղծմանը

  Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել է, որ Բաքվում կարծում են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար նոր մեխանիզմ անհրաժեշտ չէ, և պատրաստ են օգտագործել առկա բոլոր հնարավորությունները։ Այս մասին նա հայտարարել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

Հիքմեթ Հաջիևը նշել է, որ կա գործող ձևաչափ և դա ԵԱՀԿ Մինսկի խումբն է և նոր մեխանիզմ ստեղծելու անհրաժեշտություն չկա։ 

Ալիևի օգնականն ասել է, թե  հնչում են  տեսակետներ, որ անհրաժեշտ է  ստեղծել կոնկրետ խումբ, կոնտակտային մեխանիզմներ։

Հաջևիը նշել է, որ իրենց երկիրը  պատրաստ է օգտագործել բոլոր հնարավորությունները․  «Ամենագլխավորը՝ հակամարտությանը քաղաքական լուծում գտնելն է և Ադրբեջանի տարածքների ազատագրումն  ու Հարավային Կովկասում խաղաղություն ու անվտանգություն ապահովելն է»,- ՌԻԱ Նովստիին տված հարցազրույցում  ասել է  Հաջիևը։



 

Լրահոս

Դիտել ավելին