Կարևոր իրադարձություններ

Ռուս խաղաղապահների տեղակայումը կարող է լինել օպտիմալ լուծում, բայց դրան պետք է համաձայնեն բոլոր կողմերը. Փաշինյան

30 Հոկտեմբեր, 2020 11:18
Ռուս խաղաղապահների տեղակայումը կարող է լինել օպտիմալ լուծում, բայց դրան պետք է համաձայնեն բոլոր կողմերը. Փաշինյան

Ռուս խաղաղապահների տեղակայումը կարող է լինել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի օպտիմալ լուծում, սակայն խնդիրն այն է, որ դա պետք է հավանության արժանանա հակամարտության բոլորի կողմերի կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է The Daily Telegraph-ին տված հարցազրույցում: «Ես կողմ եմ հակամարտության գոտի ռուս խաղաղապահների մուտքին: Բայց խնդիրն այն է, որ հակամարտության գոտում Ռուսաստանի Դաշնությունից խաղաղապահ ուժերի տեղակայումը պետք է հաստատվի հակամարտության բոլոր կողմերի կողմից», - ասել է Փաշինյանը:

Վարչապետը նաև նշել է, որ, իր կարծիքով, Եվրոպան պետք է ավելի շատ ջանքեր գործադրի ՝ Ադրբեջանին Թուրքիայի կողմից ցուցաբերվող աջակցության դադարեցման համար:

 

Լրահոս

Դիտել ավելին