Կարևոր իրադարձություններ

Իրանի ԱԳ փոխնախարարն անընդունելի է համարում հիվանդանոցի վրա հարձակումը

30 Հոկտեմբեր, 2020 11:02
Իրանի ԱԳ փոխնախարարն անընդունելի է համարում հիվանդանոցի վրա հարձակումը

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սեյեդ Աբբաս Արագչին, որը Երևան է ժամանել ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ Իրանի նախաձեռնությունը ներկայացնելու նպատակով, համարում է, որ կարիք կա հնարավորինս արագ խաղաղության գործընթացի վերաբերյալ որոշում կայացնելու, որպեսզի խաղաղության համար ճանապարհ բացվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում ենք Իրանի պետական ռադիոհեռուստաընկերության կայքից:

Նա նշել է, որ ցավալի է այն փաստը, որ զոհերի թիվն աճում է:

«Խաղաղ բնակչության դեմ հարձակումը միանշանակ դատապարտելի է և խաղաղ բնակիչների, այդ թվում նաև հիվանդանոցի դեմ իրականացված հարձակումն ու անմեղ մարդկանց զոհվելը միանշանակ անընդունելի են: Այդ իսկ պատճառով մենք հույս ունենք, որ խաղաղության հաստատման համար հնարավորինս արագ ճանապարհ կհարթվի: Երևանում իմ հանդիպումների առանցքում է այդ հարցը: Հույս ունենք, որ Իրանի ներկայացրած ծրագիրը կարող է հարթել այդ ճանապարհը»,- հայտնել է Արաղչին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

 

 

Լրահոս

Դիտել ավելին