ԱՊՀ երկրների զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի հերթական նիստը տեղի կունենա այսօր, Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում՝ ՌԴ ԳՇ պետ Վալերի Գերասիմովի նախագահությամբ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ-ին
Նիստին կմասնակցեն նաև Հայաստանի և Ադրբեջանի զինվորական պատվիրակությունները։
«ԱՊՀ պետությունների զինվորական պատվիրակությունների ղեկավարները կքննարկեն պաշտպանության և անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության համալիր հարցեր, ինչպես նաև կարծիքներ կփոխանակեն ԱՊՀ երկրների սահմաններին ծավալվող ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ: