Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    503
    510

  • EUR

    597
    611

  • RUB

    6,52
    6,8

Կարևոր իրադարձություններ

Ֆեյսբուքում և՛ չափից ավել պաթոսը, և՛ պարտվողական տրամադրությունը ոչ մի աղերս չունեն առաջնագծի հետ. Դավիթ Սանասարյան

30 Հոկտեմբեր, 2020 09:46
Հեղինակ՝ Դավիթ Սանասարյան
Ֆեյսբուքում և՛ չափից ավել պաթոսը, և՛ պարտվողական տրամադրությունը ոչ մի աղերս չունեն առաջնագծի հետ. Դավիթ Սանասարյան

Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները ժամանակավոր կասեցված պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Խորը աղճատում կա իրական առաջնագծի ու ֆեյսբուքի առաջնագծի միջև։

Ֆեյսբուքում և՛ չափից ավել պաթոսը, և՛ պարտվողական տրամադրությունը ոչ մի աղերս չունեն առաջնագծի հետ։ Ֆեյսբուքյան այս տարածքը խորթ է դառնում բոլոր նրանց համար, ովքեր գոնե մեկ անգամ մեկնում են սահման, սահմանի թիկունք ու գործ անում։

Սահմանում հումոր կա, իրար նկատմամբ հարգանք կա, անվախություն կա, զգուշավորություն ու խելամտություն կա։ Մի հատ շուրջբոլորը նայեք, բա էսպե՞ս են թիկունք ապահովում։

Ոգիներդ ամուր պահեք, բեկումն այնպայման լինելու է»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին