Կարևոր իրադարձություններ

Նպաստ ստանալը կդյուրացվի. գումարը կվճարվի նաև մայրերին, քանի որ հայրերը ռազմաճակատում են. «Ժամանակ»

30 Հոկտեմբեր, 2020 09:34
Նպաստ ստանալը կդյուրացվի. գումարը կվճարվի նաև մայրերին, քանի որ հայրերը ռազմաճակատում են. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Կառավարությունը որոշել է դյուրացնել նորածին երեխայի համար միանվագ նպաստի ստացման կարգը:

Գործող կարգավորումներով նպաստը տրամադրվում էր նպաստի համար դիմած ծնողին կամ նրա լիազորված անձին: Քանի որ ռազմական դրության պայմաններում նորածինների հայրերը ռազմաճակատում են, իսկ շատ դեպքերում հենց նրանք են դիմումատու ծնողները, կառավարությունը որոշել է հնարավորություն տալ, որ գումարը վճարվի նաև մայրերին, որպեսզի նրանք չզրկվեն միանվագ նպաստ ստանալու հնարավորությունից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին