Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    503
    510

  • EUR

    597
    611

  • RUB

    6,52
    6,8

Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանին հրադադարը խախտելու հարցում սատարում է Թուրքիան, և հնարավոր չէ ապահովել դրա պահպանումը` առանց մատնանշելու, թե որ կողմն է խախտել այն. Փաշինյանը` Օբրայենին

30 Հոկտեմբեր, 2020 08:56
Ադրբեջանին հրադադարը խախտելու հարցում սատարում է Թուրքիան, և հնարավոր չէ ապահովել դրա պահպանումը` առանց մատնանշելու, թե որ կողմն է խախտել այն. Փաշինյանը` Օբրայենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օբրայենի հետ՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի լրատվական ծառյաությունից։

ՀՀ վարչապետն ԱՄՆ նախագահի խորհրդականի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը ոտնահարելով միջազգային հարաբերություններում ընդունված բոլոր նորմերը և անտեսելով ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների ջանքերը՝ երեք անգամ անընդմեջ խախտում է հրադադարի մասին պայմանավորվածությունները, որոնցից վերջինը ձեռք էր բերվել ԱՄՆ մայրաքաղաքում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ հարցում Ադրբեջանին սատարում է Թուրքիան և հնարավոր չէ ապահովել հրադադարի պահպանումը` առանց մատնանշելու, թե որ կողմն է խախտել այն և ովքեր են շահագրգռված պատերազմի շարունակմամբ:

Ամերիկյան կողմը հավաստիացրել է, որ շարունակելու է միջնորդական գործունեությունը հրադադարի հաստատման ուղղությամբ և կարևորել հակամարտության մեջ երրորդ ուժերի ներգրավվածության բացառումը:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին