Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    503
    510

  • EUR

    597
    611

  • RUB

    6,52
    6,8

Կարևոր իրադարձություններ

Վճռաբեկ դատարանի նոր պալատների նախագահների ընտրության համար օրենքը պետք է փոխվի. «Ժողովուրդ»

30 Հոկտեմբեր, 2020 08:38
Վճռաբեկ դատարանի նոր պալատների նախագահների ընտրության համար օրենքը պետք է փոխվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ առաջարկել են փոփոխություններ կատարել Դատական օրենսգրքում, որով փոփոխություն է արվելու դատավորներին ներկայացվող պահանջների մեջ:

Բանն այն է, որ, այժմյան օրենքի 121-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի համաձայն, Դատական դեպարտամենտը կազմում եւ Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացնում տվյալ առաջին ատյանի դատարանի բոլոր այն դատավորների ցուցակը, որոնք ունեն դատավորի ոչ պակաս, քան երեք տարվա փորձառություն, չունեն կարգապահական տույժ, վերջին երեք տարվա ընթացքում չեն նշանակվել տվյալ դատարանի նախագահ եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամ չեն, որպեսզի ընտրվեն դատարանի նախագահներ:

Եվ, ահա, պատգամավորները նկատում են, որ եթե Վճռաբեկ դատարանում ձեւավորվեն նոր պալատներ, ապա այդ պալատների նախագահների ընտության հարցը կմնա առկախված, քանի որ ներկայիս իրավակարգավորումների պարագայում հնարավորություն չի լինի ընտրելու այդ պալատների նախագահներին այն պարզ պատճառով, որ տվյալ պալատների դատավորները չեն ունենա տվյալ դատարանում ոչ պակաս, քան երեք տարվա դատավորի փորձառություն: Եվ նշված օրենսդրական բացը ակնհայտ խնդիրներ է առաջացնելու Վճռաբեկ դատարանի նոր պալատների ձեւավորման ժամանակ նախագահների ընտրության հարցում:

Եվ այդ պատճառով նրանք առաջարկում են հանել «տվյալ դատարանում» բառերը, որպեսզի դատարանի նախագահի թափուր տեղի ժամանակ կարողանան առաջարկել նաեւ այլ դատարաններից թեկնածուներ:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին