Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505
    514

  • EUR

    598,5
    614,5

  • RUB

    6,6
    6,9

Կարևոր իրադարձություններ

Ինչից են ոգևորվել Վրաստանն ու Ուկրաինան. ինչ թեզ են քննարկում այդ երկրներում. «Ժամանակ»

30 Հոկտեմբեր, 2020 08:27
Ինչից են ոգևորվել Վրաստանն ու Ուկրաինան. ինչ թեզ են քննարկում այդ երկրներում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Վրաստանում և Ուկրաինայում խիստ ոգևորված են հայ-ադրբեջանական պատերազմի ներկա ընթացքով:

Այդ երկրներում ակտիվորեն սկսել են քննարկել այն թեզը, որ եթե Ադրբեջանին հաջողվում է Թուրքիայի աջակցությամբ հետ նվաճել Ռուսաստանի դաշնակից Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքները, ինչու նույնը չեն կարող անել իրենք: Մանավանդ որ՝ և՛ Վրաստանը, և՛ Ուկրաինան լավ հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ, և Թուրքիան էլ չի բացառում այդ երկրներին ռազմական աջակցության տրամադրումը:

Վրաստանը ցանկանում է վերադարձնել Հարավային Օսիան և Աբխազիան, իսկ Ուկրաինան՝ Ղրիմը և Արևելյան Ուկրաինայի ըմբոստ շրջանները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին