Կարևոր իրադարձություններ

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. Ռոբերտ Օ'Բրայան

30 Հոկտեմբեր, 2020 00:10
ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. Ռոբերտ Օ'Բրայան

ԱՄՆ-ն կոչ է անում արտաքին կողմերին զերծ մնալ ԼՂ հակամարտությանը միջամտելուց և աջակցել Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին: Այս մասին ասել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ.  տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Բաքուն և Երևանը պետք է կատարեն Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերաբերյալ իրենց պարտավորությունները», - նշել է նա:

Օ'Բրայանը ասել է, որ ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի:

«ԱՄՆ-ն կոչ է անում բոլոր արտաքին կողմերին ձեռնպահ մնալ միջամտությունից ու Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ բանակցություններին վերադառնալու իրենց ձգտման մեջ միանալ Միացյալ Նահանգներին»,- հավելել է խորհրդականը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին