ԱՄՆ-ն կոչ է անում արտաքին կողմերին զերծ մնալ ԼՂ հակամարտությանը միջամտելուց և աջակցել Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին: Այս մասին ասել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ. տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Բաքուն և Երևանը պետք է կատարեն Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերաբերյալ իրենց պարտավորությունները», - նշել է նա:
Օ'Բրայանը ասել է, որ ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի:
«ԱՄՆ-ն կոչ է անում բոլոր արտաքին կողմերին ձեռնպահ մնալ միջամտությունից ու Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ բանակցություններին վերադառնալու իրենց ձգտման մեջ միանալ Միացյալ Նահանգներին»,- հավելել է խորհրդականը: