Կարևոր իրադարձություններ

Վթար Սևանի փողոցում․ կա տուժած

29 Հոկտեմբեր, 2020 23:34
Վթար Սևանի փողոցում․ կա տուժած

Հոկտեմբերի 28-ին, ժամը 17։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցի թիվ 11 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota Yaris» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Աննա Բ․, ծնված 1985 թ․) բախվել է էլեկտրական սյանը։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և տուժածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն, հոսպիտալացման կարիք չի եղել։

 

Լրահոս

Դիտել ավելին