Կարևոր իրադարձություններ

Արցախի նախագահի խոսնակը հերքում է Բարդայի ուղղությամբ կասետային ռումբ կիրառելու մասին հրապարակումները

29 Հոկտեմբեր, 2020 23:26
Արցախի նախագահի խոսնակը հերքում է Բարդայի ուղղությամբ կասետային ռումբ կիրառելու մասին հրապարակումները

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հերքում է հրապարակումներն այն մասին, թե իբր հայկական կողմը կասետային ռումբ է կիրառել Բարդա քաղաքի ուղղությամբ` թիրախավորելով խաղաղ բնակչությանը:

«Նման զենք մենք չենք կիրառել Բարդայի ուղղությամբ: Պաշտպանության բանակն այլ զինատեսակներ է կիրառում՝ խոշոր քաղաքների ուղղությամբ թիրախավորելով միայն ռազմական օբյեկտները, որոնց ցանկը ՊԲ-ն հրապարակել է»,- «Արմենպրես»-ին ասաց Պողոսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին