Կարևոր իրադարձություններ

ԵԽ կուսակցությունները կոչ են անում միջազգային վերահսկողություն սահմանել ԼՂ-ում հրադադարի պահպանման համար․ հայտարարություն

29 Հոկտեմբեր, 2020 21:51
ԵԽ կուսակցությունները կոչ են անում միջազգային վերահսկողություն սահմանել ԼՂ-ում հրադադարի պահպանման համար․ հայտարարություն

Եվրոպական խորհրդարանի առաջատար կուսակցությունները կոչ են անում Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման միջազգային վերահսկողության արդյունավետ մեխանիզմ ներդնել: Այս մասին ասված է ԵԽ կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին։

«Մենք վճռականորեն դատապարտում ենք ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների խախտումը: Կոչ ենք անում անհապաղ եւ անվերապահ դադարեցնել մարտական գործողությունները: Մենք նաեւ կոչ ենք անում կիրառել հրադադարի պահպանման միջազգային արդյունավետ մեխանիզմ», - ասված է հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին