Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    502
    509

  • EUR

    599
    613

  • RUB

    6,52
    6,8

Կարևոր իրադարձություններ

Լավ, ինչքա՞ն կարելի է խնդրել, որ խուճապ կամ կեղծ (թեկուզ դրական) ինֆորմացիա չտարածել. Դավիթ Սանասարյան

29 Հոկտեմբեր, 2020 21:42
Հեղինակ՝ Դավիթ Սանասարյան
Լավ, ինչքա՞ն կարելի է խնդրել, որ խուճապ կամ կեղծ (թեկուզ դրական) ինֆորմացիա չտարածել. Դավիթ Սանասարյան

Լիազորությունները դադարեցված ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 

«Լավ, ինչքա՞ն կարելի է խնդրել, որ խուճապ կամ կեղծ (թեկուզ դրական) ինֆորմացիա չտարածել։

Ժողովուրդ ջան, պատերազմը միակողմանի գծած խաղ չի, որ ամեն ինչ մեր սրտով լինի։ Պատերազմում լինում են մարտավարական նահանջներ ու հարձակումներ, լինում են նաև անհաջողություններ՝ մի մասը շտկվող, որոշները՝ անդառնալի, բայց դրանք չպետք է թույլ տան, որ պարտվողական տրամադրություն տարածվի, խուճապ գեներացվի և այլն։ Հասկացե՛ք, խուճապ տարածելով վնասում եք առաջնագծում կանգնածներին, օգնում՝ թշնամուն։

Ինչքա՞ն կարելի է զգուշացնել, որ տղերքի հետ հեռախոսով խոսելուց մի՛ տվեք հարցեր, թե որտեղ են տեղակայված, արդյոք նահանջել են, թե առաջ են գնացել, և ընդհանրապես, մի՛ փորձեք ռազմական այլ գաղտնիք պարունակող տեղեկություն ստանալ։ Եթե անգամ նրանք ոգևորված կամ հուսահատված են, դուք կանգնեցրեք նրանց կողմից փոխանցվող ինֆորմացիան։

Հանուն տղերքի, հանուն Արցախի ու մեր անվտանգության, ուշքի՛ եկեք։

Ամեն դեպքում, ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ հաղթանակը մերն է լինելու»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին