Կարևոր իրադարձություններ

Պետք է դիմադրենք և հաղթենք. վարչապետը պատասխանել է Արամ Առաջինի նամակին

29 Հոկտեմբեր, 2020 21:22
Պետք է դիմադրենք և հաղթենք. վարչապետը պատասխանել է Արամ Առաջինի նամակին

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քիչ առաջ WhatsApp-իս պատասխանելով՝ վարչապետը գրեց.- «Պետք է դիմադրենք և հաղթենք»: Այո՛, ուրիշ ճանապարհ չկա: Սա յուրաքանչյուր հայի և ողջ հայության նախաձեռնությունը պետք է դառնա`հավատքով շաղախված ու վճռականությամբ կռված: Հաղթելու համար պետք է համախմբվենք և մեր ողջ ներուժը դնենք հանուն Արցախի պաշտպանության: Պետք է վստահենք մեր հավաքական ուժին, զորավիգ լինենք մեր քաջ բանակին ու միաժամանակ պետք է թակենք դռները մեր բոլոր բարեկամների: Զինվորական հաղթանակը պիտի ապահովի մեր քաղաքական հաղթանակը»:

 

Լրահոս

Դիտել ավելին