Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը ստորագրել է «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը և դրան հարակից օրենքները

29 Հոկտեմբեր, 2020 20:48
Արմեն Սարգսյանը ստորագրել է «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը և դրան հարակից օրենքները

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 29-ին ստորագրել է «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Տարածքային կառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը: Ընդունված օրենքներով սահմանվում են աշխարհազորի հասկացությունը, նպատակները, կառուցվածքը, ձևավորման կարգը, ինչպես նաև կարգավորվում են խաղաղ և պատերազմի ժամանակ աշխարհազորի պատրաստության և կիրառման, ենթակայության և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:

---------------

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 29-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, ըստ որի խստացվում են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքային ծառայությունից խուսափելու, ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո զինվորական կոմիսարիատ ներկայանալուց խուսափելու, զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելու, հրաման չկատարելու, զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, դասալքության համար նախատեսված սանկցիաները, ինչպես նաև այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության վայրն ինքնակամ թողնելու և ծառայությունից խուսափելու համար նախատեսված պատժամիջոցները:

 
--------------------

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 29-ին ստորագրել է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը, համաձայն որի ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում իրականացվող միջոցառումների և ժամանակավոր սահմանափակումների թվում նախատեսվում է անհրաժեշտության դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործումը, ինչպես նաև սահմանվում է ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման վերցնելու ընթացակարգը, այդ թվում՝ գույքի օրինական տիրապետողի կողմից համաձայնություն ստանալու դեպքում իրավասու պաշտոնատար անձի կողմից կազմվող՝ գույքի կամավոր հանձնման վերաբերյալ արձանագրությանը ներկայացվող պահանջները, գույքը հարկադիր կարգով օգտագործման վերցնելու վերաբերյալ կազմվող արձանագրությանը ներկայացվող պահանջները:

 

Լրահոս

Դիտել ավելին