Կարևոր իրադարձություններ

Տեղեկատվություն է տարածվել հակառակորդի կողմից Հրազդանի ՋԷԿ-ի՝ իբր թիրախավորման վերաբերյալ․ ԱԱԾ-ն կոչ է անում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին

29 Հոկտեմբեր, 2020 20:33
Տեղեկատվություն է տարածվել հակառակորդի կողմից Հրազդանի ՋԷԿ-ի՝ իբր թիրախավորման վերաբերյալ․ ԱԱԾ-ն կոչ է անում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել․

«Հարգելի՛ հայրենակիցներ

Սոցիալական ցանցերում առկա և ադրբեջանական հետք ունեցող կեղծ էջերի միջոցով այսօր տարածվել է տեղեկատվություն, հակառակորդի կողմից Հրազդանի ՋԷԿ-ի՝ իբր թիրախավորման վերաբերյալ, որտեղ նաև հարակից համայնքների բնակիչներին կոչ է արվել թողնել իրենց տներն ու հեռանալ բնակավայրերից:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում տուրք չտալ նմանօրինակ ապատեղեկատվություններին, խուճապի չմատնվել, պահպանել զգոնությունը և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին»:

 

Լրահոս

Դիտել ավելին