Կարևոր իրադարձություններ

Հանրապետության նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

29 Հոկտեմբեր, 2020 20:18
Հանրապետության նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին,Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայք էջից։ 

Օրենքների թվում են՝  

«Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

«Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

«Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության կառավարության և ճապոնիայի կառավարության միջև «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը, «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը, «Գերմանական ֆինանսական համագործակցություն Հայաստանի Հանրապետության հետ. «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում/Ախուրյան գետ - փուլ 1» - մասհանման ժամկետի երկարաձգում»» նամակ - համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը և «Հայաստանի Հանրապետության և վերականգնման վարկերի բանկի միջեվ «համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3 - մասհանման ժամկետի երկարաձգում»» նամակ - համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին