Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայի նախագահը Ֆրանսիայում զինված հարձակումներից հետո հայտարարությամբ է հանդես եկել

29 Հոկտեմբեր, 2020 19:40
Ֆրանսիայի նախագահը Ֆրանսիայում զինված հարձակումներից հետո հայտարարությամբ է հանդես եկել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրում զինված հարձակումներից հետո հանդես է եկել հայտարարությամբ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Ֆրանսիայի առաջնորդն ասել է, որ երկիրը կրկին ենթարկվել է «իսլամիստական ​​ահաբեկչության»:

«Այսօր առավոտյան Նիցցա քաղաքի Նոտր Դամ եկեղեցում զոհվել են մեր երեք քաղաքացիները»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

Մակրոնը Նիցցա է ժամանել քաղաքում հարձակումից մի քանի ժամ անց։ Մակրոնին ուղեկցել են ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը և արդարադատության նախարար Էրիկ Դյուպոն Մորետին: Նախագահը հայտարարել է երկրում անվտանգության միջոցառումների ուժեղացման մասին։

«Մենք կպաշտպանենք բոլոր աղոթատեղիները, մասնավորապես եկեղեցիները, որպեսզի Սրբերի տոնը պատշաճ անցկացվի: Մենք նաև կպաշտպանենք մեր դպրոցները դպրոցական արձակուրդներից հետո»:

Բացի այդ, ըստ պետության ղեկավարի, առաջիկայում կզորացրվեն լրացուցիչ զինծառայողներ, Sentinelle հակաահաբեկչական գործողության շրջանակներում նրանց թիվը կավելանա երեքից յոթ հազար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին