Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    502
    509

  • EUR

    599
    613

  • RUB

    6,52
    6,8

Կարևոր իրադարձություններ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

29 Հոկտեմբեր, 2020 19:32
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել․

«Հարգելի՛ հայրենակիցներ

Ռազմական դրության պայմաններում սահմանված կարգով իրականացվող կցագրումների, անհրաժեշտ հավաքագրումների, կամավորագրումների, ինչպես նաեւ դեպի Արցախի Հանրապետություն՝ համապատասխան անձանց տեղաշարժը կազմակերպելու, վերջիններիս պատշաճ դիմավորման, տեղակայման, զորահավաքային զինծառայողների ծառայության կազմակերպման, ամրակցված զենքի ու ռազմամթերքի կիրառման կանոնների պահպանման, նրանց նյութական ապահովվածության, մարտական ծառայությունը վերահսկելու, ինչպես նաեւ զորամասերի մարտական պատրաստականության բերման պլանով նախատեսված աշխատանքների նկատմամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, շարունակում է իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիշյալ գործընթացների մասով, առանձին դեպքերի հետ կապված, ստացվում են բացթողումների կամ իրավախախտման հատկանիշներ մատնանշող որոշակի փաստական տվյալներ՝ խնդրում ենք համապատասխան ուղղություններում արձանագրված անցանկալի դրսեւորումների վերաբերյալ բացառապես հավաստի եւ հստակ տեղեկություններ ունենալու դեպքում կապ հաստատել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում այդ նպատակով գործող՝ 015579342 հեռախոսահամարով»

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին