Կարևոր իրադարձություններ

Էրդողանն ու Ալիևը քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

29 Հոկտեմբեր, 2020 18:46
Էրդողանն ու Ալիևը քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությունը։ Այս մասին հաղորդում է Թուրքիայի նախագահի աշխատակազմը, հաղորդում է ТАСС-ը:

«Էրդողանն ասել է, որ Թուրքիան կշարունակի Ադրբեջանի կողքին լինել: Բանակցությունների ընթացքում նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ տարածաշրջանային իրադարձությունները, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին