Կարևոր իրադարձություններ

Թուրքիան անկողմնակալ դերակատար չէ ԼՂ հակամարտության համատեքստում. ԱԳ նախարար

29 Հոկտեմբեր, 2020 18:39
Թուրքիան անկողմնակալ դերակատար չէ ԼՂ հակամարտության համատեքստում. ԱԳ նախարար

Թուրքիան անկողմնակալ դերակատար չէ  Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով այն հարցին, թե կհամաձայնի արդյոք Հայաստանը Թուրքիայի մասնակցությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին, հաղորդում է «Արմենպրես»-ը։

«Թուրքիան այս հակամարտությունը դիտարկում է որպես մեկ այլ հարեւան տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում իր ազդեցությունը նախագծելու հնարավորություն: Հակամարտությունը օգտագործելու և իր իշխանությունը նախագծելու համար տարածաշրջանի ժողովուրդներին մարդկային մեծ տառապանքներ պատճառելու այդպիսի քաղաքականությանը պետք է դիմադրել, այլ ոչ թե խրախուսել»,- ասել է Մնացականյանը:

Նախարարի խոսքով` որևէ մեկը, ներառյալ Թուրքիան, չի կարող ասել, որ այդ երկիրը գործել է որպես անկողմնակալ կամ չեզոք դերակատար Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին