Կարևոր իրադարձություններ

ՄԻԵԴ-ը Ադրբեջանից տեղեկություններ է պահանջել ևս 5 հայ ռազմագերիների մասին․ Արտակ Զեյնալյան

29 Հոկտեմբեր, 2020 18:22
Հեղինակ՝ Արտակ Զեյնալյան
ՄԻԵԴ-ը Ադրբեջանից տեղեկություններ է պահանջել ևս 5 հայ ռազմագերիների մասին․ Արտակ Զեյնալյան

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված ևս հինգ զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել Եվրոպական դատարան։ Գերության մեջ հայտնված անձինք են՝ Սամվել Ասատրյանը, Ալբերտ Միքաելյանը, Էդիկ Տոնոյանը, Վալերի Հայրապետյանը և Արսեն Կարապետյանը:

Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեսանյութերի հիման վրա նշված անձինք նույնականացվել են և նրանց ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել Եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով:

Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչև 03.11.2020թ:

Սիրանուշ Սահակյան

Արտակ Զեյնալյան»։

 

Լրահոս

Դիտել ավելին