Կարևոր իրադարձություններ

Ղարաբաղում իրավիճակը կարելի է կարգավորել միայն այն ժամանակ, երբ երկու կողմերի շահերի հավասարակշռություն լինի․ Պուտին

29 Հոկտեմբեր, 2020 18:03
Ղարաբաղում իրավիճակը կարելի է կարգավորել միայն այն ժամանակ, երբ երկու կողմերի շահերի հավասարակշռություն լինի․ Պուտին

Յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը, այստեղ պարզ լուծումներ չկան, հանգույցը շատ բարդ է։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղարաբաղում իրավիճակի մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ ղեկավարը նշել է, որ երբ սկսվեց ղարաբաղյան առաջին հակամարտությունը, Խորհրդային Միության ղեկավարությունը արդյունավետ միջոցներ չի ձեռնարկել մարդկանց անվտանգությունն ապահովելու համար։

«Ղարաբաղում իրավիճակը կարելի է կարգավորել միայն այն ժամանակ, երբ երկու կողմերի շահերի հավասարակշռություն լինի», - ասել է Պուտինը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին