Կրեմլի մամուլի ծառայությունը հրապարակել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ցավակցական հեռագիրն ուղղված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ այսօր Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակացությամբ։
«Առանձնակի վրդովմունք է առաջացնում ցինիկ և դաժան հանցագործությունը, որը իրագործվել է եկեղեցու ներսում: Մենք հերթական անգամ համոզվեցինք, որ մարդկային բարոյականությունը բացարձակ խորթ է ահաբեկիչների համար: Ակնհայտ է, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է միջազգային հանրության ջանքերի իրական միավորում»,- նշված է ցավակցական հեռագրում:
ՌԴ նախագահը ընդգծել է, որ իրենք պատրաստակամ են ֆրանսիացի և արտերկրկրի մյուս գործընկերների հետ պայքար մղել ահաբեկչության դեմ:
Պուտինը ցավակցել է զոհերի հարազատներին և մտերիմներին։