Կարևոր իրադարձություններ

Միջազգային ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է միջազգային հանրության ջանքերի իրական միավորում․ Պուտինն արձագանքել է Ֆրանսիայում տեղի ունեցած ողբերգական դեպքին

29 Հոկտեմբեր, 2020 17:40
Միջազգային ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է միջազգային հանրության ջանքերի իրական միավորում․ Պուտինն արձագանքել է Ֆրանսիայում տեղի ունեցած ողբերգական դեպքին

Կրեմլի մամուլի ծառայությունը հրապարակել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ցավակցական հեռագիրն ուղղված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ այսօր Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակացությամբ։ 

«Առանձնակի վրդովմունք է առաջացնում ցինիկ և դաժան հանցագործությունը, որը իրագործվել է եկեղեցու ներսում: Մենք հերթական անգամ համոզվեցինք, որ մարդկային բարոյականությունը բացարձակ խորթ է ահաբեկիչների համար: Ակնհայտ է, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է միջազգային հանրության ջանքերի իրական միավորում»,- նշված է ցավակցական հեռագրում:

ՌԴ նախագահը ընդգծել է, որ իրենք պատրաստակամ են  ֆրանսիացի և արտերկրկրի մյուս  գործընկերների հետ պայքար մղել ահաբեկչության դեմ:

 Պուտինը ցավակցել է զոհերի հարազատներին և մտերիմներին։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին