Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայում գործի է դրվել անվտանգության նախազգուշացման համակարգը՝ «Vigipirate» պլանը

29 Հոկտեմբեր, 2020 17:25
Ֆրանսիայում գործի է դրվել անվտանգության նախազգուշացման համակարգը՝ «Vigipirate» պլանը

«Նիսի եկեղեցու վրա հարձակումից հետո երկրի ամբողջ տարածքում սահմանվել է «Vigipirate» հակաահաբեկչական պլանը,»,- հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը: 

«Vigipirate»-ը Ֆրանսիայի ազգային անվտանգության նախազգուշացման համակարգ է:

Ֆրանսիայի խորհրդարանում ելույթի ժամանակ Կաստեքսն ասել էր, որ Կառավարության արձագանքը կլինի հաստատուն, անխնա և անհապաղ:

«Ես արդեն որոշել եմ ամբողջ երկրում ներդնել «Vigipirate» պլանը»,– հայտարարել էր վարչապետը։   

Հիշեցնենք, որ այսօր Ֆրանսիայի Նիս քաղաքում անհայտ անձը դանակահարել է քաղաքիներին. կա 3 զոհ:

 

Լրահոս

Դիտել ավելին