Կարևոր իրադարձություններ

Այս դժվար պահին Ֆրանսիայի բարեկամ ժողովրդի կողքին ենք. Էդմոն Մարուքյան

29 Հոկտեմբեր, 2020 17:07
Հեղինակ՝ Էդմոն Մարուքյան
Այս դժվար պահին Ֆրանսիայի բարեկամ ժողովրդի կողքին ենք. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այս դժվար պահին կանգնած ենք Ֆրանսիայի բարեկամ ժողովրդի կողքին։ Ահաբեկչությունը և ծայրահեղականությունը երբեք չեն կարող մեզ հաղթել»։

Նշենք, որ այսօր Ֆրանսիայի Նիս քաղաքում անհայտ անձը գլխատել է մի կնոջ, սպանել երկու անձի։ Ոստիկանությունը ձերբակալել է նրան։ Քաղաքային իշխանությունը տեղի ունեցածն ահաբեկչություն է որակում։

Ավելի վաղ իսլամիստը Փարիզում գլխատել էր ուսուցչի, ով դպրոցում ցուցադրել էր Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը։

 
 

 

Լրահոս

Դիտել ավելին