Կարևոր իրադարձություններ

Ավտովթար է տեղի ունեցել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին. բժիշկները տուժածի վիճակը գնահատել են կայուն ծանր

29 Հոկտեմբեր, 2020 17:00
Ավտովթար է տեղի ունեցել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին. բժիշկները տուժածի վիճակը գնահատել են կայուն ծանր

Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 15:09-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովակ-Վարդենիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք:

ԱԻՆ-ը նշում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2109» (վարորդ՝ Արտաշես Մ., ծնված 1992 թ.) և «Honda» (վարորդ՝ Ռուդիկ Ղ., ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Արտաշես Մ.-ն ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները, ինչպես նաև Արտաշես Մ.-ին ցուցաբերել համապատասխան օգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Վարդենիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

 

Լրահոս

Դիտել ավելին