Կարևոր իրադարձություններ

Իսպանիայի Կոնգրեսի Plural խմբակցությունը կառավարությանը հորդորում է ձեռնպահ մնալ Ադրբեջանին զենք վաճառելուց

29 Հոկտեմբեր, 2020 17:05
Իսպանիայի Կոնգրեսի Plural խմբակցությունը կառավարությանը հորդորում է ձեռնպահ մնալ Ադրբեջանին զենք վաճառելուց

Իսպանիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են.

«Իսպանիայի Կոնգրեսի Plural խմբակցությունը՝ պատգամավոր Միրիամ Նոգերաս ի Կամերոյի նախաձեռնությամբ, առաջարկ է ներկայացրել Կոնգրեսին, որով հորդորում է կառավարությանը՝

-Ձեռնպահ մնալ Ադրբեջանին զենք վաճառելուց
-Միջազգային մակարդակով խթանել հակամարտության խաղաղ կարգավորումը՝ հիմնված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեծամասնության կամարտահայտության հիման վրա
-Դատապարտել Թուրքիայի ռազմական աջակցությունն Ադրբեջանին՝ նախաձեռնելով Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառում՝ Արևելյան Միջերկրականում և Կովկասում նրա ագրեսիվ և ծավալապաշտական գործողությունների համար»:
 

Լրահոս

Դիտել ավելին