Կարևոր իրադարձություններ

Մոսկվայում մեկնարկել են Արցախի հակամարտության հարցով Իրանի ու Ռուսաստանի խորհրդակցությունները․ IRNA

29 Հոկտեմբեր, 2020 15:40
Մոսկվայում մեկնարկել են Արցախի հակամարտության հարցով Իրանի ու Ռուսաստանի խորհրդակցությունները․ IRNA

 
IRNA գործակալության փոխանցմամբ՝ քիչ առաջ Մոսկվայում մեկնարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչիի ու ՌԴ Կենտրոնական Ասիայի ու Կովկասի հարցերով ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռոդենկոյի խորհրդակցությունները։

Հիշեցնենք, որ Իրանը հանդես էր եկել Լեռնային  Ղարաբաղում  հակամարտության  կարգավորման նախաձեռնությամբ, որտեղ գլխավոր դերը ստանձնելու են տարածաշրջանի երկրները: Այս մասին հինգշաբթի օրը Մոսկվա ժամանելուն պես հայտարարել էր Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին։ 

«Մենք առաջարկել ենք տարածաշրջանային մոտեցում այն երկրներից, որոնց գլխավոր դերակատարությունը կայանում է այս ճգնաժամի լուծումը, և Ռուսաստանը հանդիսանում է տարածաշրջանում կարևոր պետություններից մեկը»,-ընդգծել է ԱԳ փոխնախարարը։  Աբբաս Արաքչին հայտարարել է, որ իրենց վրա  պատասխանատվություն են վերցնում և կօգնել լուծել այս ճգնաժամը։  



 

Լրահոս

Դիտել ավելին