Կարևոր իրադարձություններ

Նիսի քաղաքագլուխը իսլամական ֆաշիզմ Է որակել քաղաքային եկեղեցու վրա հարձակումը

29 Հոկտեմբեր, 2020 15:28
Նիսի քաղաքագլուխը իսլամական ֆաշիզմ Է որակել քաղաքային եկեղեցու վրա հարձակումը

Արյունալի հարձակումը Նիսի եկեղեցում կատարել Է արմատականացած մուսուլմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 29-ին հայտարարել Է Նիսի քաղաքագլուխ Քրիստիան Էստրոզին:

«Նա «Ալլահ աքբար» Էր գոռում նույնիսկ այն ժամանակ, երբ նրան բուժօգնություն Էին ցուցաբերում ձերբակալելուց հետո»,-Էստրոզին պատմել Է լրագրողներին: Տեղի ունեցածը նա բնութագրել Է որպես իսլամական ֆաշիզմի դրսեւորում:

«Հարկավոր Է, որ մենք ամեն գնով արմատախիլ անենք իսլամական ֆաշիզմը երկրի ամբողջ տարածքում»,-հայտարարել Է քաղաքապետը: Նա հայտնել Է, որ, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշել Է քաղաքում ժամանակավորապես փակել բոլոր քրիստոնեական եկեղեցիները եւ պաշտամունքի մյուս վայրերը: Նաեւ լրացուցիչ միջոցներ կձեռնարկվեն այդ օբյեկտների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Սկզբում Էստրոզին հայտնել Էր, որ հարձակման հետեւանքով զոհվել Է երկու մարդ, իսկ մեկն օրհասական վիճակում Է:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին