Կարևոր իրադարձություններ

Պիրեայի քաղաքային խորհուրդը դատապարտում է թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիան․ Հունաստանում ՀՀ դեսպանություն

29 Հոկտեմբեր, 2020 14:31
Հեղինակ՝ Հունաստանում ՀՀ դեսպանություն
Պիրեայի քաղաքային խորհուրդը դատապարտում է թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիան․ Հունաստանում ՀՀ դեսպանություն

Հունաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են. 

Բանաձև
Պիրեայի քաղաքային խորհրդի
Ի աջակցություն հայ ժողովրդին

Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների կապակցությամբ քաղաքային խորհուրդն

•Դատապարտում է թուրք-ադրբեջանական տանդեմի ապօրինի և բացահայտ ագրեսիան,

•Դատապարտում է պետությունների և ժողովուրդների միջև վեճերը լուծելու համար բռնության կիրառման ցանկացած գործողություն,

•Պահանջում է անհապաղ դադարեցնել ադրբեջանական և թուրքական զինված ուժերի հարձակումներն ու ռմբակոծություններն Արցախի և Հայաստանի քաղաքների և գյուղերի վրա: Այդ հարձակումներն ու ռմբակոծություններն ուղղված են միայն Արցախի խաղաղ բնակչության դեմ և դրանց նպատակն է հանգեցնել բազմաթիվ անմեղ զոհերի և ոչնչացնել հանրային օգտագործման ցանցերը,

•Իր նվիրվածությունն է հայտնում միջազգային իրավունքի նորմերը հարգող բոլոր ժողովուրդների իրավունքների նկատմամբ և հայտնում միջազգային հանրության, Եվրամիության, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի անհապաղ և արդյունավետ միջամտության անհրաժեշտության մասին՝ կանխելու խաղաղ հայ բնակչության դեմ ուղղված հանցագործությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին