Կարևոր իրադարձություններ

ԼՂ համակարտության սկզբից Իրանի հյուսիսարևելյան շրջաններում տեղակայել ենք ՀՕՊ լավագույն համակարգերը. Իրանի ռազմական օդուժի հրամանատար

29 Հոկտեմբեր, 2020 14:22
ԼՂ համակարտության սկզբից Իրանի հյուսիսարևելյան շրջաններում տեղակայել ենք ՀՕՊ լավագույն համակարգերը. Իրանի ռազմական օդուժի հրամանատար

Իրանի ռազմական օդուժի հրամանատար, բրիգադային գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդը ասել է, որ Իրանը որևէ երկրի թույլ չի տա, որ իր երկնքում իրականացնի օդային ագրեսիա, հայտնում է mehrnews.com։ 

«Իրանի հյուսիսարևմտյան սահմանին և դրա ամբողջ երկայնքով տեղակայված են 3 700 և ավելի օդային պաշտպանության հենակետեր, որոնք 24 ժամյա ռեժիմով հսկում են բոլոր տեղաշարժերը:

Լեռնային Ղարաբաղի համակարտության հենց սկզբից մենք ՀՕՊ լավագույն համակարգերն ենք տեղակայել հյուսիսարևելյան շրջաններում և ուշադիր հսկում ենք այդ տարածաշրջանի երկինքը»,- նշել է նա։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին