Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԳՆ գրառման շահարկումն անընդունելի է․ Իրանում ՀՀ դեսպանություն

29 Հոկտեմբեր, 2020 14:05
Հեղինակ՝ Իրանում ՀՀ դեսպանություն
ՀՀ ԱԳՆ գրառման շահարկումն անընդունելի է․ Իրանում ՀՀ դեսպանություն
Իրանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ կողմից արված գրառման մեջ բառացիորեն ընդգծվել է, որ «վիրավորական արտահայտությունները, ահաբեկչության սատարումը, ատելության սերմանման համար կրոնական հարցերի շահարկումը տեղ չունեն քաղաքակիրթ աշխարհում»:
Հայաստանի այս սկզբունքային դիրքորոշումը շահարկելու և այլ համատեքստում ներկայացնելու փորձերն անընդունելի են»:
 

 

Լրահոս

Դիտել ավելին