Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց Սիրիա է տեղափոխվել 25 սիրիացի վարձկանի դի: Վարձկանները սպանվել են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող մարտերի ընթացքում:
Նրանց դիերը Սիրիա են տարվել Հալեպի հյուսիսում գտնվող Հուր Կիլիս զինվորական սահմանով:
Կենտրոնը տեղեկացնում է, որ սեպտեմբերից մինչ օրս Թուրքիայի աջակցությամբ ռազմաճակատ ուղարկված և այնտեղ սպանված վարձկանների ընդհանուր թիվը մոտ 217 է: Նրանցից 163-ի դիերը արդեն Սիրիայում են, իսկ մյուսներինը շարունակում են մնալ Ադրբեջանում: