Կարևոր իրադարձություններ

«Մենք մեզ վրա պատասխանատվություն ենք վերցնում և կօգնենք լուծել այս ճգնաժամը»․ Իրանը Արցախի հակամարտության կարգավորման նոր տարբերակ է պատրաստել

29 Հոկտեմբեր, 2020 12:15
 «Մենք մեզ վրա պատասխանատվություն ենք վերցնում և կօգնենք լուծել այս ճգնաժամը»․ Իրանը Արցախի հակամարտության կարգավորման նոր տարբերակ է պատրաստել

Իրանը հանդես է եկել Լեռնային  Ղարաբաղում  հակամարտության  կարգավորման նախաձեռնությամբ, որտեղ գլխավոր դերը ստանձնելու են տարածաշրջանի երկրները: Այս մասին հինգշաբթի օրը Մոսկվա ժամանելուն պես հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին: Հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ 

«Մենք առաջարկել ենք տարածաշրջանային մոտեցում այն երկրներից, որոնց գլխավոր դերակատարությունը կայանում է այս ճգնաժամի լուծումը, և Ռուսաստանը հանդիսանում է տարածաշրջանում կարևոր պետություններից մեկը»,-ընդգծել է ԱԳ փոխնախարարը։ 

Աբբաս Արաքչին հայտարարել է, որ իրենց վրա  պատասխանատվություն են վերցնում և կօգնել լուծել այս ճգնաժամը։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին