Կարևոր իրադարձություններ

Երկնքից իջեք երկիր և ապրեք իրական պատերազմի օրենքներով․ Սենոր Հասրաթյան

29 Հոկտեմբեր, 2020 11:49
Հեղինակ՝ Սենոր Հասրաթյան
Երկնքից իջեք երկիր և ապրեք իրական պատերազմի օրենքներով․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

<<...Պատերազմը ռոմանտիկա չէ…>>,- այս խոսքերի հեղինակը Հայոց բանակի գեներալ-լեյտենանտի ուսադիրներ կրած և աշխարհի տարբեր անկյուններում երեք պատերազմ տեսած երջանկահիշատակ Անատոլի Զինևիչն է: Հիշելուս պատճառն այսօրվա Արցախյան իրականությունն է... Իրականություն, որը ճշմարիտ ներկայացնելու համար, խրամատի մասին չեմ խոսում, առնվազն պետք է լինել գոնե Ստեփանակերտում... Հակառակ դեպքում ցանկացած գրվածք պատերազմի և նրա հերոսների մասին լինելու է ռոմանտիկայի ժանրից: Իսկ այդպիսի <<ռոմանտիկների>>, ցավոք, այս օրերի ընթացքում, կարծես թե հաճախ եմ հանդիպում սոցցանցերում... Հորդորս այդ գրառումների հեղինակներին (հատկապես արական սեռի)՝ երկնքից իջեք երկիր և ապրեք իրական պատերազմի օրենքներով ու փորձեք ոչ թե մարտադաշտից հարյուրավոր կիլոմետրերով հեռու ձեր գրասենյակների պատուհաններից, այլ Հայրենիքը պահող զինվորի կամ աշխարհազորայինի դիտակետից նայել պատերազմի աչքերին: Հիշեք, երևակայությամբ ծնված ցանկացած գրառում կամ վերլուծություն. անգամ եթե դա արվում է <<ազնիվ>> մղումներով, կարող է իր բացասական հետևանքը թողնել ռազմաճակատում տիրող զարգացումների վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին