Կարևոր իրադարձություններ

Թուրքիան կարող է նոր գործողություն սկսել Սիրիայում. Էրդողան

29 Հոկտեմբեր, 2020 11:41
Թուրքիան կարող է նոր գործողություն սկսել Սիրիայում. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանում ունեցած ելւոյթի ժամանակ հայտարարել է, թե Սիրիայից եկող սպառնալիքները իրենց երկրի հանդեպ շարունակվում են: Էդրողանը ընդգծել է, որ այն ահաբեկիչները, որոնք հարձակումներ էին ծրագրել Թուրքիայի նկատմամբ արդեն իսկ չեզոքացվել են։ Այս մասին գրում է almasdarnews-ը:

Էրդողանը հայտարարել է, թե ԱՄՆ-ն փորձում է պատերազմական մի նոր գոտի ստեղծել Սիրա—Իրաք սահմանին․ «Զինված ուժերը կարող են նոր գործողություն սկսել Սիրիայում, եթե «ահաբեկիչները» չհեռանան Թուրքիայի սահմանից։  

Թուրքիայի նախագահն ասել , որ իրենց զինված ուժերը կարող են մաքրել Սիրիան բոլոր ահաբեկչական կազմակերպություններից:

Հիշեցնենք, որ Թուրքիայի օրենսդիր մարմնի  որոշման համաձայն՝ Իրաքում և Սիրիայում Թուրքիայի զինված ուժերն օգտագործելու մանդատը երկարաձգվել է մինչև 2021թ. հոկտեմբեր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին