Կարևոր իրադարձություններ

Օնտարիոյի օրենսդիր մարմնի ներկայացուցիչը դատապարտել է Արցախի բնակիչների նկատմամբ կասետային ռումբ կիրառելը

29 Հոկտեմբեր, 2020 11:32
Օնտարիոյի օրենսդիր մարմնի ներկայացուցիչը դատապարտել է Արցախի բնակիչների նկատմամբ կասետային ռումբ կիրառելը

«Այս պահին  աշխարհը հետևում է մարդու իրավունքների ոլորտում ծավալվող ճգնաժամին։ Մարդիկ անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի շարունակվող հակամարտությամբ, որը նաև հայտնի է որպես Արցախ, և նրա ավերիչ հետևանքներով ՝ մարդկանց մահով, ցավով, տառապանքով»։ Այս մասին հայտարարել է Կանադայի Օտարիո քաղաքի խորհրդարանի հնդիկ պատգամավոր Գուրաթան Սինխը՝   Twitter-ի իր էջում հրպարակելով խորհրդարանում ունեցած ելույթի տեսագրությունը։  

Հնդիկ պատգամավորն ընդգծել է, որ Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ կասետային ռումբի կիրառումը արգելված է և հակասում է միջազգային մարդասիրական իրավունքներին։ 

«Մենք պետք է շուտափույթ կերպով  վերջ տանք այդ հակամարտությանը։ Լեռնային Ղարաբաղից դաժան տեղեկություններ են ստացվում՝ բռնության, դպրոցների ու հիվանդանոցների վրա հարձակումների, խաղաղ բնակիչների շրջանում վիրավորումների և սպանությունների մասին»։

Սինխը հիշեցրել է, որ միջազգային մի շարք կազմակերպություններ հայտարարել են, որ  Ադրբեջանը կասետային ռումբեր է օգտագործում և դրա կիրառումը սարսափ է առաջացնում։  

 

Լրահոս

Դիտել ավելին