Կարևոր իրադարձություններ

Հրթիռակոծվում են Ստեփանակերտ Շուշի և Մարտակերտ քաղաքները․ Շուշան Ստեփանյան

29 Հոկտեմբեր, 2020 11:16
Հեղինակ՝ Շուշան Ստեփանյան
Հրթիռակոծվում են Ստեփանակերտ Շուշի և Մարտակերտ քաղաքները․  Շուշան Ստեփանյան

ՊՆ ներկայացուցիչ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ներկա պահին թշնամական ուժերը համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծում են Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները:

Հակառակորդը, հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական և սովորութային իրավունքների պահանջները, կրակի տակ է առել բացառապես խաղաղ բնակավայրերը, ինչի հետևանքով քաղքացիական բնակչության շրջանում կան տուժածներ:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կատարում է հերթական պատերազմական հանցագործությունը: Իրադրության հետագա լարման համար ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի հանցագործ ղեկավարությունը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին