Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ն անընդունելի է համարում ԼՂ-ում հրադադարի մասին համաձայնությունների խախտումը

29 Հոկտեմբեր, 2020 10:57
ԵՄ-ն անընդունելի է համարում ԼՂ-ում հրադադարի մասին համաձայնությունների խախտումը

ԵՄ-ի պաշտոնական կայքում հայտարարություն է հրապարակվել, որում ասվում է, որ ԵՄ-ն անընդունելի է համարում, Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջնորդությամբ հրադադարի մասին երեք համաձայնություններից հետո Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ռազմական գործողությունների շարունակումը և 

խաղաղ բնակավայրերի թիրախավորումը։

ԵՄ-ն հակամարտող կողմերին հիշեցնում է քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու պարտավորության մասին՝ միջազգային հումանիտար իրավունքին համապատասխան։

«Եվրոպական Միությունը կողմերին կոչ ենք անում անհապաղ սկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առարկայական բանակցությունները, ինչպես վերջին անգամ համաձայնեցվել է Վաշինգտոնում հոկտեմբերի 25-ին»,- ասված է հայտարարության մեջ։

ԵՄ-ում կոչ են արել հակամարտության կողմերին անհապաղ ձեռնամուխ լինել խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին