Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    503
    510

  • EUR

    597
    611

  • RUB

    6,52
    6,8

Կարևոր իրադարձություններ

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի մարզերում

29 Հոկտեմբեր, 2020 10:29
Գազամատակարարման անջատումներ են սպասվում Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի մարզերում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 30-ին` ժամը 08.00-ից մինչև հոկտեմբերի 31-ը՝ ժամը 20.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ, Սեմյոնովկա գյուղերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Արծափշին», ՍՊԸ-ի և «Ալիք» ԱԿ-ի ԱԳԼՃԿ-ների,

հոկտեմբերի 30-ին` ժամը 09.00-ից մինչև հոկտեմբերի 31-ը՝ ժամը 21.00-ն, Կոտայքի մարզում գործող «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 30-ին՝ ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան քաղաքի Աբովյան, Թավրիզյան, Չարենցի, Երևանյան փողոցների, Գետահովիտ և Ենոքավան գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:

Ժամը 08.00-ից մինչև հոկտեմբերի 31-ը՝ ժամը 20.00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի, Կողբ, Արճիս, Հաղթանակ, Այրում, Դովեղ, Բերդավան, Զորական, Լճկաձոր, Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան, Ջուջևան, Բագրատաշեն, Պտղավան, Դեղձավան, Կոթի, Դեբեդավան գյուղերի գազասպառողների, «Դիալոգ Մ», «Ա.Ա.Հ.Ավտոգազ», «Զևս», «Գազարդի» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, Լոռու մարզի Շնող գյուղի գազասպառողների և «Կայծուն» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին